Պարտադրվող ուրախությունը, պարտադրվող տոնը զանգվածային բռնության ձևերից մեկն է՝ տոտալիտար-այլասերված գեշ ռեժիմներին բնորոշ։ Երևանի ինտենսիվ ամանորացմանը զուգահեռ՝ Արցախի մեր քույրերն ու եղբայրներն առ այսօր ամեն օր թաղում, հոգեհանգիստ, յոթ-քառասունքի մեջ են, ամեն օր ԴՆԹ-ի նոր հաստատում է գալիս ու նոր ողբերգություն։
Ճգնաժամային պահերին, ստեղծված անցանկալի իրավիճակներից դուրս գալու ճանապարհների փնտրտուքի ժամանակ, հաճախ կարիք է լինում հետ դառնալ ու կասկածի տակ դնել ստեղծված վիճակի սկզբնապատճառների մասին մեր և ուրիշների կարծիքները և, դրա հետ միասին, այդ ամենի, երբեմն ծայրահեղության հասնող, բացատրությունները։
Մեծերի ու հզորների ճակատագիրը որոշվում է գլոբալ զարգացման տրամաբանությամբ, որում պատահականությունները համեմատաբար շատ ավելի փոքր դեր ունեն, քան՝ փոքրերի ու թույլերի ճակատագրում։
Էս ո՞նց եղավ, էս ու՞ր հասանք, էս ի՞նչ օրն ընկանք, բա մեր հայու էթնոգենը, արիականությունը, ազգային դիմագիծը, մեր հազարամյա պատմությունը, մեր միաբանությունը, մեր թասիբն ու նամուսը, բա մեր խիղճն ու ինքնասիրությունը:
Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի և մյուս երկրների ղեկավարների ՇՀԿ գագաթնաժողովում հնչեցին ելույթներ, որոնցից եկող կարևոր ուղերձներն անհնար է անտեսել ՀՀ արտաքին քաղաքականության ստրատեգիան և տակտիկան մշակելիս:
1. ՇՀԿ-ն արդեն գտնվում է զարգացման այնպիսի մակարդակի վրա, որ ժամանակն է մշակելու նաև ընդհանուր անվտանգային և ռազմաքաղաքական համագործակցության ծրագրեր...